Հոգեկան առողջություն
Լիցքավորիր ուղեղդ
Քննություններ, ընդհանուր հոգնածություն, գարուն, ավիտամինոզ: Բոլորը միասին ազդում են ուղեղի աշխատանքի որակի վրա: Ինչո՞ւ, որովհետև չենք կարողանում ճշգրիտ հավասարակշռություն ստեղծել աշխատանքի ու հանգստի, դադարի միջև:
Ուղեղը, ինչպես և մեր մարմնի ցանկացած մաս, պետք է և կարելի է մարզել:
Ինչպես՞: Քնելով: Աշակերտներն ու ուսանողները երբեմն լուսացնում են գիշերը քննության ու պարապմունքի թեման յուրացնելու համար: Սա թերևս ծանոթ վիճակ է բոլոր սովորողների համար: Սակայն գիտնականներն ասում են` հանուն «գերազանցի» քնից զրկվելն այնքան էլ պարտադիր չէ: Նույնիսկ հակառակը, որքան լավ եք քնում քննության նախօրեին, այնքան քննությունը հաջող հանձնելու հավանականությունը մեծ է:
Բանից պարզվում է, որ քնելուց առաջ նյութը կրկնելն ավելի արդյունավետ է, քան մինչև լույս պարապելը: Վերջերս ամերիկյան ամսագրում տպագրված «Ուսուցում և հիշողություն» հոդվածում ասվում է, որ եթե ցանկանում եք` տեղեկությունը վերջնականապես յուրացվի ու «մարսվի» ուղեղում, ապա դրա համար հարկավոր է առնվազն 6 ժամ նորմալ քնել: Ինչպես է դա կատարվում` հետազոտողները դեռևս չեն կարողանում բացատրել, սակայն ենթադրում են, որ քնի ժամանակ գիտակցությունը ստացած տեղեկությունները կարգավորում է, դասավորում:
Ռուս գիտնականներն էլ համամիտ են այս տեսակետին, նրանք էլ հավելում են, որ սովորած նյութը լավ յուրացնելու համար պետք է ամեն օր քնից առաջ մի քիչ մտածել լսած դասախոսության կամ դասագրքում կարդացածի շուրջ: Իսկ քննության նախօրեին` երեկոյան, գնալ համերգ կամ ֆիլմ դիտել: Պետք է ուղեղը հանգստանա, բեռնաթափվի, չի կարելի անընդհատ վրայից «լցնել ու լցնել»: Մինչ գիտակցությունը քննության մասին մտքերից անջատվում է, ուղեղն է աշխատում ու հիշողության մեջ դասավորում ողջ սովորածը:
Մի հասարակ բայց և համեղ միջոց էլ կա հիշողությունն ամրապնդելու համար. ցանկացած տեսակի ու տեսքով ընկույզ կերեք: Հատկապես օգտակար է նուշը, որի պարունակած հանքանյութերը, ինչպիսին մագնեզիումն է, հետազոտությունների համաձայն, պատասխանատու է ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև հիշողության համար:
Իսկ չինացի գիտնականներն ընկույզները համարում են ինտելեկտի գանձարան, քանի որ նույն մագնեզիումի շնորհիվ նոր կապեր են ստեղծվում ուղեղի բջիջների միջև, ինչի շնորհիվ արագ ենք հասկանում, արձագանքում ու հեշտ ենք յուրացնում կամ հիշում ցանկացած տեղեկություն:
Իտալական օրինակ
Ընդունված է կարծել, որ ամենաառողջ խոհանոցը ճապոնականն է: Ու հարկ է ասել, որ դրա համար լուրջ հիմքեր կան: Պատահական չէ, որ ճապոնացիներն ապրում են միջինը 87-92 տարի ու մինչև խոր ծերություն «գերազանց» տեսք են ունենում:
Իսկ եթե ցանկանում եք նաև ոչ միայն մարմնի, այլև ուղեղի երիտասարդությունը պահպանել, ապա թերևս պետք է օրինակ վերցնել իտալացիներից ու նրանց խոհարարական ավանդույթներից:
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ միջերկրածովյան սննդակարգը (ձկնեղենի, բանջարեղենի, զեյթունի ձեթի ու գինու առատություն) ընդհանուր առմամբ բարերար ազդեցություն է ունենում սրտանոթային ու նյարդային համակարգերի վրա, բարելավում արյան շրջանառությունը (այդ թվում` ուղեղի) ու կանխում տարիքային հիվանդությունների զարգացումը: Իսկ որ ամենակարևորն է, ըստ ամերիկյան հետազոտությունների, այն 36%-ով նվազեցնում է նյարդային հյուսվածքների դեգեներացիան, որն էլ ծերունական տկարամտության` Ալցհեյմերի հիվանդության ու ցրված սկլերոզի պատճառ է դառնում:
ԱՄՆ-ում լույս տեսնող «Ագրոքիմիա և սննդարդյունաբերություն» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անտոցիանինի խմբի բուսական պիգմենտները բարելավում են կապը ուղեղի նեյրոնների միջև: Այդ նյութերը բույսին կարմիր կամ մուգ կապույտ գույն են տալիս, հետևաբար դրանց առկայությունը կարելի է մրգի ու բանջարեղենի գույնով տարբերել: Այդ նյութի պարունակությունը հատկապես շատ է հապալասի, ելակի, մորու, բալի, բազուկի, սև հաղարջի ու խաղողի մեջ: Ի դեպ, այդ նյութի օգտակար հատկությունները չեն կորչում անգամ դրանցից գինի ստանալու դեպքում:
Վերը թվարկված հատապտուղների սիրահարների համար մի լավ նորություն էլ կա. դրանք գերազանց միջոցներ են քաղցկեղի որոշ տեսակների կանխման համար: Ավելի վաղ անգլիացի գիտնականները պարզել էին, որ անտոցիանինով հարուստ մթերքների օգտագործումը զգալիորեն նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի հավանականությունը և նույնիսկ դանդաղեցնում արդեն գոյություն ունեցող գոյացությունների աճը: Ներկայումս այդ նյութերի հիման վրա մշակվում են հակաքաղցկեղային դեղամիջոցներ:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն